Հայաստանի էրազմուս+ ազգային գրասենյակի այցը

05.12.2019
2019թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Էրազմուս+ կարողությունների զարգացման ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի մշտադիտարկումը Էրազմուս+ ծրագրի  Հայաստանի ազգային գրասենյակի կողմից էկոկենտրոնում տեղակայված ԳԿՄԿ Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում:

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներ Լանա Կառլովան և Անի Թորոսյանը, ԳԿՄԿ և էկոկենտրոնի համակարգող թիմը, Գավառի պետական համալսարանի պրոռեկտոր Արսեն Ապրոյանը, ինչպես նաև ԳԿՄԿ Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսական կազմը մասնակցեցին այս հանդիպմանը:

ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի տեղական համակարգող Գևորգ Տեփանոսյանը հակիրճ ներկայացրեց  մինչ այժմ իրականացված գործողությունները, ձեռք բերված արդյունքները և նախատեսված գործառնությունները, որոնցից հիմնական արդյունքներն են նոր մշակվող/արդիականացվող դասընթացների համեմատական վերլուծությունը /բենչմարքինգ/, ՀՀ-ում բնապահպանական կրթության ՍՎՈԹ վերլուծությունը, ինչպես նաև էլեկտրոնային մանրադիտակի ձեռքբերումը միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիայի շրջանակներում՝ եզակի լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ուսանողական, արտաքին շահառուների հետ համագործակցային տարբեր նախագծեր:

Այնուհետև մշտադիտարկման մասնակիցները այցելեցին նորաստեղծ Վիրտուալ կոնֆերանսների սենյակ և լաբորատորիա, ինչպես նաև հնարավորություն ունեցան զրուցել ծրագրում ներգրավված դասախոսական կազմի հետ:

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան անդրադարձավ ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններին, այցի ընթացքում բարձրաձայնված կարծիքներին և  առաջարկներին և ընդհանուր ծրագրի իրականացման բարելավմանն ուղղված մի շարք առաջարկներ արեց: