Պորանո

Պորանոն մոտ 2000 բնակիչ ունեցող գյուղ է, որը գտնվում է Ումբրիայի շրջանի հարավային մասում՝ կենտրոնական Իտալիայում: Այն շրջապատված է միջնադարյան պարիսպներով և ունի ծխական եկեղեցի՝ գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող որմնանկարներով, ներառյալ 15-րդ դարի Ավետումը և 17-րդ դարի սկզբի մարմարե սալը: Պատմական կենտրոնում որոշ արժեքավոր բնակելի շենքեր կառուցվել են ժամանակակից դարաշրջանի սկզբին (16-րդ դար): Մասնավորապես, Վիլա դել Կորնոլոն (որը կոչվում է նաև դել Կոռնարո կամ Կորնիոլո) տեղակայված է Ումբրիայի ամենակարևոր պատմական այգիներից մեկում:

Արդեն իսկ գոյություն ունեցող միջնադարյան վանքի շենքը՝ Օրվիետո քաղաքի Գուալտերիո ազնվական ընտանիքը 1706 թվականին  վերածեց առաջնորդների ամառային հանգստավայրի: Այդ պատճառով, վիլլան կոչվում էր նաև «յոթ կարդինալների վիլլա» և դեռ պահպանում է արտաքին ֆասադը, որը կոչվում է «կարդինալների շրջապտույտ»: Ետևի ճակատի տախտակը ցույց է տալիս, որ  կարդինալ Ֆիլիպո Անտոնիո Գուալտերիոն սերտ կապեր ուներ բրիտանական թագավորական տան հետ, Գուալտերիոն 1723 թվականի հունիսին ընդունեց Ջեյմս III- ին:

Հետագայում՝ տասնիններորդ դարում, Սավոյի արքայադուստրը նույնպես հյուրընկալեց: Այն,  ինչ կարելի է եզրակացնել 1741 թվականին կազմված կահույքի երկար գույքագրումից,  հարուստ կահույքի, արձանների և գրադարանների առկայությունը, փաստում  է,   թե որքան շքեղ է եղել հանգստավայրը: 1874 թվին սենատոր Ֆիլիպո Անտոնիո Գուալտերիոն, համանուն կարդինալի ժառանգ, Ռիսորջիմենտոյի առաջատար խոսնակ, ինչպես նաև Իտալիայի Թագավորության նախարարը ստիպված էր վաճառել գույքը՝ քաղաքական նպատակներով կատարված մեծ ծախսերի պատճառով:

Վիտի Մարիանի ընտանիքի կողմից գնումից հետո, վիլլան փոխեց իր անունը Վիլլա Պաոլինա, նոր սեփականատեր Պաոլինա Վիտիի անունը կրելով: Այժմ վիլլան հետազոտության ազգային հետազոտական խորհրդի (CNR)  ցամաքային  էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (IRET) գլխամասն է: