Սաարբրուքեն

Սաարբրյուկենը Գերմանիայի Դաշնային Սաարլանդ նահանգի մայրաքաղաքն է, նրա վարչական, տնտեսական, մշակութային և կրթական կենտրոնը: Քաղաքը գտնվում է ֆրանսիական սահմանին մոտ և Լյուքսեմբուրգին հարող տարածքում: Սաարբրյուկենը հիմնադրվել է 1909 թ․ երեք քաղաքների ՝ Սաարբրյուկենի, Սրբ․ Ջոհանի  և Մալստատ-Բուրբախի միավորմամբ: Այն Սաարի ածուխի ավազանի արդյունաբերական և տրանսպորտային, ինչպես նաև պողպատի արտադրության և հարակից ծանր արդյունաբերության կենտրոնն էր: Երկու համաշխարհային պատերազմներից հետո` 1920-1935թթ. և 1947-1956թթ., Սաարբրյուկենը գտնվում էր Ֆրանսիայի ղեկավարության ներքո և Գերմանիայի հետ  ամբողջովին վերամիավորվեց 1957 թ.-ին: Այնուամենայնիվ, քաղաքը և տարածաշրջանը կրում են տարբեր մշակույթների և ավանդույթների բազմաթիվ տարրեր, այն Մոզել-Սաար-Ռուեր գինու արտադրության տարածաշրջանային կենտրոնն է, որտեղ կենտրոնացած են միշելինյան աստղերի եզակի ռեստորաններ, ինչպես նաև պատմական և բնական տեսարժան վայրեր:

1970-ականների ածխի և պողպատի համաշխարհային ճգնաժամը խթան հանդիսացավ քաղաքում և տարածաշրջանում տնտեսական գործունեության կենտրոնացման փոփոխության համար: Այդ ժամանակվանից ի վեր տարածաշրջանային «Նորարարական ռազմավարության» իրականացումը կտրուկ փոխել է տնտեսական դաշտը `առաջ բերելով այնպիսի առաջատար ոլորտներ, ինչպիսիք են ավտոմոբիլային ոլորտը, ՏՏ-ն և բիոտեխնոլոգիաները, այդ թվում` «Ֆարման»: Սաարլանդի համալսարանը, որը գտնվում է Սաարբրյուկենում, հզոր ազդակ է հանդիսանում վերափոխման համար: Համալսարանում են գտնվում Մաքս Պլանկի Ինֆորմատիկայի և ծրագրային համակարգերի ինստիտուտները, Արհեստական բանականության գերմանական հետազոտական կենտրոնը (DFKI), Տեղեկատվական անվտանգության Հելմհոլցի կենտրոնը (CISPA) և Համալսարանական բաժինները, որոնք Եվրոպայում և աշխարհում բարձր դիրք են զբաղեցնում: