Ծրագրի տեսլականը

Հիմնական նպատակը՝ բնապահպանական կրթության հզորացումը տարածաշրջանում

Ծրագրի նպատակներն են՝
- ուսումնական պլանների մշակում և արդիականացում,
- լաբորատորիայի ակտիվ զարգացում,
- աշխատակազմի փոխանակման ծրագիր,
- դասավանդման նորարարական մեթոդների իրականացում,
- տեղեկատվության տարածում. լրատվամիջոցներ, կայք, սեմինարներ, ամփոփիչ համաժողով, նյութեր, հրապարակումներ և այլն:

Ծրագրի նպատակն է նպաստել բնապահպանական կրթության արդիականացմանը բուհերում Հարավային Կովկասի տարածաշրջանում `փոխանցելով եվրոպական լավագույն փորձը և կիրառելով «Quadruple Helix» սկզբունքները:

Ինչո̉ւ բնապահպանություն

Հարավային Կովկասի տարածաշրջանը Խորհրդային Միության ամենաարդյունաբերական շրջաններից մեկն էր: Լայնածավալ արդյունաբերական գործողությունները, ինչպիսիք են լեռնահանքային արդյունաբերությունը, քիմիական և էլեկտրական արդյունաբերությունը, մեքենաների արդյունաբերությունը և այլն, մեծ ազդեցություն ունեցան շրջակա միջավայրի վրա: Գործնականում բոլոր արդյունաբերական կենտրոններում բազմաթիվ մթնոլորտային աղտոտիչների կոնցենտրացիաները գերազանցեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված կրիտիկական սահմանաչափերը: Օրինակ, Խորհրդային Միության բոլոր մայրաքաղաքների շրջանակում Երևանը ամենաբարձր աղտոտվածության մակարդակ ունեցող քաղաքն էր՝ ներառյալ աղտոտումը ծանր մետաղներով: Խորհրդային Միության փլուզումից հետո տևական տնտեսական ճգնաժամի և տարածաշրջանային ցնցումների պատճառով (օր. քաղաքացիական պատերազմը Վրաստանում, արցախյան պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև) հասարակության և քաղաքական ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վրա արմատապես նվազեց, որն իր հերթին հանգեցրեց բացասական հետևանքների համալսարանական բնապահպանական կրթության համար:

Միևնույն ժամանակ, վերջին տարիներին տարածաշրջանում նկատվող տնտեսական և քաղաքական գերակայությունների փոփոխությունները առաջացրել են  շրջակա միջավայրի պահպանության ոլորտի մասնագետների նոր պահանջարկ: Վրաստանի խելացի մասնագիտացման ռազմավարությունը կենտրոնացած է զբոսաշրջության և բնապահպանական գյուղատնտեսության զարգացման վրա ՝ արտահանումը խթանելու նպատակով: Նման փոփոխություններ դիտարկվում են նաև Հայաստանում, որտեղ շեշտը դրվում է օրգանական գյուղատնտեսության վրա: Վրաստանում և Հայաստանում բնապահպանական կրթության ոլորտում մասնագիտացող բուհերը ներկայիս կրթական ծրագրերում հիմնականում ունեն հետևյալ թերությունները՝

- շատ առումներով ուսումնական պլանները հիմնված են 80-ականների տեխնոլոգիաների վրա և չեն տալիս ժամանակակից գիտելիքներ և հմտություններ: Օրինակ ՝ հեռազննման տեխնոլոգիաների, ԱՏՀ, ժամանակակից երկրաքիմիական տեխնոլոգիաների և այլ առարկաների  կրթական բովանդակությունը կա՛մ մասնատված է, կա՛մ ընդհանրապես բացակայում է:

- ուսանողների համար՝ մասնավորապես ասպիրանտուրայում, կրթության և հետազոտական գործունեության համատեղման անբավարար հնարավորություններ (հնացած լաբորատոր հիմք, տարանջատվածություն տնտեսական և հասարակության հիմնական շահագրգիռ կողմերից):

- չնայած ավելի քան 25 տարվա անկախ զարգացմանը, կրթական համակարգերը դեռ տառապում են Խորհրդային Միության կազմալուծման հետևանքներից: Օրինակ ՝ Հայաստանն ատոմակայան ունի, բայց ճառագայթային պաշտպանության ոլորտում ուսուցում հասանելի չէ, քանի որ ավանդաբար այս կրթությունը ստանալու համար ուսանողները պետք է մեկնեին Ռուսաստան:

- Տարածաշրջանի բոլոր երկրները Բոլոնիայի գործընթացի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս են կազմում. նրանք ջանքեր են գործադրել ՝ համապատասխանելու Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին:

Մեկ այլ կարևոր հանգամանք է եվրոպական ինտեգրման քաղաքականությունը, որը որդեգրվել է ինչպես Հայաստանի կողմից (ստորագրվել է Գործընկերության համաձայնագիր ԵՄ-ի հետ), այնպես էլ Վրաստանի կողմից (ստորագրվել է Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ): Երկու փաստաթղթերն էլ ենթադրում են առևտրատնտեսական համագործակցության զարգացում մի շարք կարևոր ոլորտներում, ինչպես նաև տարբեր չափորոշիչների (օրինակ ՝ սննդամթերքի անվտանգություն) ազգային չափորոշիչների մերձեցում եվրոպական չափորոշիչներին՝ համագործակցության պայմանագրերի իրականացման համար: Սույն գործընթացը պահանջում է անհապաղ և տևական ջանքեր ԵՄ-ի հետ համատեղ կարգավորող հարթակում շրջակա միջավայրի պաշտպանության ազգային համակարգերի կառուցման ուղղությամբ:

Վերջապես, ժամանակակից կրթական մոդելները ենթադրում են կրթության և հետազոտության սերտ ինտեգրում: Ծրագրով նախատեսված Շրջակա միջավայրի պաշտպանության տարածաշրջանային կրթական և հետազոտական լաբորատորիայի (ERLEP) հիմնադրումը հրատապ է՝ առաջատար համալսարանների ու հետազոտական հաստատությունների ներգրավմամբ անհրաժեշտ ուսումնասիրությունները արդիականացնելու և ծառայություններ մատուցելու նպատակով, կկապիտալացվի եվրոպական գործընկերների հետ ակտիվ համագործակցությունը: