Գավառ

Հայաստանը լի է թաքնված գոհարներով և գաղտնի վայրերով, որոնց մասին քչերը գիտեն: Այդ վայրերից մեկը Գավառ քաղաքն է:
Գավառը քաղաք և համայնք է Հայաստանում, որը ծառայում է նաև որպես Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոն: Այն գտնվում է Սևանա լճից արևմուտք գտնվող Գեղամա լեռնաշղթայի բարձր լեռների շրջանում, ծովի մակարդակից 1982 մետր բարձրության վրա: Գտնվելով մայրաքաղաք Երևանից 98 կիլոմետր դեպի արևելք՝ քաղաքն ունի 19 500 բնակիչ: Ըստ պատմական տվյալների՝ տարածքն արդեն բնակեցված էր հազարավոր տարիներ առաջ մ.թ.ա. 2-րդ դարում: Այս փաստը հայտնի է դառնում հին գերեզմանաքարերի և հին քաղաքակրթության մնացորդների հայտնաբերումից հետո, ինչպիսին է նրա Կիկլոպյան ամրոցը, որը կառուցվել էր երկաթի դարաշրջանում և հայտնաբերվել էր Գավառ քաղաքում:

Գավառցիները հիմնականում քրիստոնյա են և հարում են Հայ Առաքելական եկեղեցուն: Քաղաքում կան բազմաթիվ միջնադարյան մատուռներ և եկեղեցիներ: 1848 թվականի Սուրբ Կարապետ եկեղեցին Գավառի լավագույնս պահպանված եկեղեցիներից մեկն է: Գավառի Սուրբ Աստվածածին տաճարը հայկական եկեղեցու Գեղարքունյաց թեմի նստավայրն է: Քաղաքում են գտնվում նաև բազմաթիվ այլ եկեղեցիներ, այդ թվում՝ Հացառատի վանքը ՝ Սուրբ Աստվածածին (7-րդ դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (19-րդ դար) եկեղեցիներով, 9-րդ դարի Հայրավանքի վանք, որը գտնվում է Գավառից 7 կիլոմետր հյուսիս Սևանա լճի ափին, 17-րդ դարի Սուրբ Խաչ մատուռը, որը վերանորոգվել է 1969 թվականին:

Նորատուսի հնագիտական գերեզմանատունը գտնվում է Նորատուս գյուղում ՝ Գավառից ընդամենը 4 կիլոմետր դեպի արևելք: Այնտեղ մեծ թվով միջնադարյան տպավորիչ խաչքարեր են: Գերեզմանատան ամենահին խաչքարերը թվագրվում են X դարի վերջին: Գերեզմանատան խաչքարերից մեկը 1977 թ․ Վազգեն Ա կաթողիկոսը նվիրեց Բրիտանական թանգարանին:
Գավառն ունի պատմության թանգարան, մշակույթի պալատ, դրամատիկական թատրոն, բազմաթիվ հանրային գրադարաններ և հուշարձաններ ` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Կրթությունը շարունակում է մնալ Գավառի հասարակության հիմնական արժեքներից մեկը: Գավառի պետական համալսարանը հիմնադրվել է 1993 թ․  Հայաստանի անկախացումից հետո: Գավառի համալսարանն իր չորս ֆակուլտետներով կրթական խոշոր կենտրոն է ամբողջ Գեղարքունիքի մարզի համար: Համալսարանը բանասիրության, բնական գիտությունների, հումանիտար գիտությունների և տնտեսագիտության գիտական աստիճաններ է տրամադրում: Ներկայումս համալսարան են հաճախում ավելի քան 2400 ուսանողներ:

Գավառի խոհանոցը սերտորեն կապված է արևելյան խոհանոցի տարրերի հետ, որոնք բնութագրվում են տարբեր համեմունքներով, բանջարեղենով, ձկներով և մրգերով: Քյավառի քյուֆթան՝ քաղաքի ամենասիրելի ուտեստը, պատրաստվում է սոխով համեմված աղացած մսից, որը դարձնում են գնդիկներ, նախքան ջրի մեջ եռացնելը: Մատուցվում է շերտերով և այն զարդարում են կարագով: Գավառցիները սիրում են գրեթե ամեն ինչ հացով ուտել, իսկ Գավառի երկու ավանդական հացատեսակները լավաշն ու մատնաքաշն են: Քյավառի փախլավան բազմաշերտ խմորեղեն է՝ ֆիլո խմորի բարակ թերթերով, լցված ընկույզով և շաքարով, իսկ եփվելուց հետո տաք մեղր են ցողում վրան:

Ֆուտբոլն ու շախմատը քաղաքի սիրված սպորտաձևերն են: Գավառի մարզադպրոցը բացվել է 1971 թ.-ին և ներկայումս մարզումներ է անցկացնում բազմաթիվ թիմային և անհատական մարզաձևերում` մարտարվեստ, բասկետբոլ, ֆուտզալ, բռնցքամարտ, ծանրամարտ և այլն: