Վիտերբո քաղաքը գտնվում է Լացիոյի շրջանի հյուսիսում, տեղակայված Չիմինի լեռների արևմտյան լանջին և ձգվում է մինչև Մարեմմա դաշտի վերջին եզրը:
Միջին բարձրություններ - ծովի մակերևույթից 326 մետր: Վիտերբոյի տարածքը զբաղեցնում է 406,27 քառ. կմ, շուրջ 60,000 բնակիչներով և ներառում է բազմաթիվ գյուղատնտեսական նշանակության հողեր (Կվերչիա, Բանյայա, Սան Մարտինո Չիմինիո, Տոբիա, Ռոկալվեկե, Գրոտտե Սանտո Ստեֆանո, Մոնտեկալվելլո, Մոնտերացանո):
Վիտերբո - Պապական պալատ
Քաղաքը՝ Վիտերբո նահանգի մայրաքաղաքն է 1927 թվականից (60 համայնքների տարածք՝ մոտավորապես 315,000 բնակչությամբ), բաղկացած է պատմական կենտրոնից, որը շրջապատված է պարիսպներով և ժամանակակից ընդարձակումներով, բացի հարավ-արևմուտքից, որտեղ տարածվում են գյուղատնտեսական, հնագիտական և տաք ջրային տարածքները: Վիտերբո քաղաքում և Վիտերբոյի պրովինցիայում գովազդային շրջայց կատարելու համար կարող եք դիմել մասնագիտացված և լիազորված ուղեցույցների guidaturisticaviterbo.com
Վիտերբոն գյուղատնտեսական նշանակության տարածք է և տնտեսության առաջատար ճյուղը, գյուղատնտեսական շուկայում ակտիվ ուղղություններից է սննդարդյունաբերություը (գինի, բուսայուղ, մսամթերքի, դիստիլյատներ), բացի այդ զարգացած ուղղություններից է անշարժ գույքն ու կերամիկայի շուկան, արդյունահանվում է տիպիկ պեպերինո քարը, զբոսաշրջության գրավչությունն ապահովում է իր բացառիկ տաք ջրային ռեսուրսների շնորհիվ:
Վիտերբոն Բուլիկամ տաք ջրային տարածքում է:
Վիտերբո քաղաքը եպիսկոպոսություն է, միջնադարում այն քրիստոնեության մայրաքաղաքն էր և շարունակեց մնալ Պապական համակարգի ուղեծրի տակ գրեթե մեկ հազարամյակ, մինչև Իտալիայի Թագավորությանը միանալը` 1870 թվականին:
Այնուամենայնիվ, քաղաքը հայտնի է տնտեսական և մշակութային տեսանկյունից` վերջին տասնամյակների ընթացքում: 1979 թվականից ի վեր հիմնադրվել է Տուշայի համալսարանը, որը շարունակաբար աճում է, իսկ Հարավային Էտրուրիայի հնագիտական վարչությունը տեղակայված է Վիտերբոյում 1986 թվականից:
Քաղաքը հաճախ ընտրվում է որպես կինոֆիլմերի նկարահանման վայր:
Վիտերբոն նշանակալի ռազմական նշանակություն ունի Տոմազո Ֆաբրիի օդանավակայանի և Ազգային հրամանատարության երեք զորանոցների, ռազմաօդային ուժերի դպրոցի հետ:
Մայիսի առաջին օրերին Վիտերբոյում տեղի է ունենում Սան Պելեգրինո ին ֆիորե միջոցառումը: Փոքր հրապարակները, շատրվանները, պատմական շենքերը և, վերջապես, գոթական ոճի Պապական պալատը զարդարվում են այդ առիթով, գունազարդում են քաղաքի պատմական կենտրոնը ծիածանի գույներով: