Երևանում ԳԿՄԿ-ն գնել է JEOL-JCM-7000 NeoScope մանրադիտակ(Armenia)

06.05.2020
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ձեռք են բերել Հայաստանի համար եզակի էլեկտրոնային մանրադիտակ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԳԱԱ  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ձեռք են բերել Հայաստանի համար եզակի «JEOL-JCM-7000 NeoScope» մոդելի տեսածրող էլեկտրոնային մանրադիտակ: Այն հնարավորություն կտա գիտնականներին շրջակա միջավայր, նյութագիտություն, բրուտագործություն, նանոտեխնալոգիա, երկրաբանություն, սննդագիտություն և այլ ոլորտներում իրականացնելիք  հետազոտությունները հասցնել նոր որակի: JEOL-JCM-7000 NeoScope մանրադիտակի շնորհիվ հնարավոր է մեծացնել նմուշի պատկերը 100000 անգամ, որոշել մասնիկների չափերը: Մանրադիտակը հնարավորություն ունի միաժամանակ որոշելու նմուշում առկա 40 տարրի պարունակություն և ստանալու ընտրված հատվածի առանձին տարրերի պարունակությունների բաշխման քարտեզներ։