Այսուհետ ՄԵՆՎԻՊՐՈ-ն և ԱԲԻՈՆԵԹ-ը կհամագործակցեն

28.09.2020
«Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագիրը՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի, և «Կենսաարտադրանքների տեխնոլոգիայի ոլորտում գերազանցության հայկական ցանց» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագիրը՝ ի դեմս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, կնքել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում մասնակիցները կհամագործակցեն  փոխհամաձայնեցված  ծրագրերի շուրջ հետևյալ ուղղություններով՝
Հայաստանում  և գործընկեր երկրներում կենսամթերքի տեխնոլոգիայի և գիտության ոլորտում  համատեղ  նախագծերի իրականացում՝ ժամանակակից մեթոդաբանությունների և ձեռնարկատիրական գործիքների կիրառման միջոցով:
Այցերի փոխանակում պրոֆեսորադասախոսական կազմի և հետազոտական անձնակազմի միջև՝ սեմինարների, դասընթացների, գիտաժողովների և դասախոսությունների խթանման նպատակով, համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի քննարկում և այլն:

Համատեղ հրապարակումներ և հոդվածներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների փոխանակում՝ ուսումնառության և հետազոտություն իրականացնելու նպատակներով:

Հիշեցնենք, որ մինչ սույն համաձայնագրի ստորագրումը, ՄԵՆՎԻՊՐՈ կոնսորցիումի անդամ դոկտոր Դ. Պիպոյանի և այլ ներքին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ արդեն քննարկվել է «Սննդամթերքի անվտանգություն» մագիստրոսի կրթական ծրագիրը, սննդամթերքի անվտանգության ոլորտի առկա կարիքները և վերոնշյալ կրթական ծրագրի կրթական վերջնարդյունքների և մոդուլների մշակումը: